Tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։
Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, Tert.am-ը դիմել էր «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել: «Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,- ասաց ԲԿ տնօրենը և նշեց, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:
«Այդ ժամանակ հատկապես, երբ սրտային անբավարարվածություն է սկսվում, թոքաբորբ է լինում, հիմա այդպես մեր քաղաքացիներից շատերը կան հիվանդանոցում, դա նույնիսկ գրիպին չի վերաբերում»,-ասաց նա:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թոքաբորոբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա, նա սրտամկանային ինֆարկտով է դիմել հիվանդանոց․ «Էրեբունի» ԲԿ տնօրեն. Tert.am
2020.02.24 23:32


