5501 դիտում
20:50 24-02-2020
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու և լսել նրա մտահոգությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:
ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
[b]ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
18:51 25-12-2022
Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները