3058 դիտում
23:29 24-02-2020
Կհիմնանորոգվեն կրթամշակութային և առողջապահական մի շարք հաստատություններ, կբարեկարգվեն ճանապարհներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում և այլն: Տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարևոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը:
Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, միևնույնժամանակ սրահը զուրկ է օդի խոնավության, լուսավորության ու ջերմաստիճանի անհրաժեշտ պայմաններից:
«Խնդիրը շատ հրատապ է, որովհետև կտավները վնասվել են: Ներկաշերտերը ուռել են, ճաքճքել, ափսոս են այս նկարները: Ցուցասրահը կսկսի աշխատել, վերածնունդ կունենա, կանենք շատ ցուցահանդեսներ»,- ասում է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանը:
Շինարարական աշխույժ եռուզեռ կլինի նաև համայնքային մանկապարտեզներում: Փոքրիկներին ավելի լավ կրթելու և դաստիարակելու համար կարևոր են նաև միջավայրի պայմանները:
«Ասիական զարգացման բանկի ծրագրով ունենք բավականին շատ ծավալներ՝ մոտ 30 մանկապարտեզի, մեր ծրագրերով էլ 9 մանկապարտեզի մրցույթների նախագծերը պատրաստ են, տեղադրել ենք արդեն, որ շինարարություն իրականացվի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Երևանում նախորդ տարվա 5000 քմ-ի փոխարեն այս տարի կրկնակի շատ՝ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհ կբարեկարգվի: Ծավալի առումով զգալի աշխատանքներ կտարվեն նաև այգիների, նոր մայթեր կառուցելու ու բարեկարգելու, եզրաքարեր փոխելու, հենապատեր կառուցելու և ոռոգման նոր ցանց անցկացնելու համար: 2020-ին կբարեկարգվի նաև հետիոտնային ստորգետնյա 4 անցում:
«Նախորդ տարի ստորգետնյա 4 անցում բարեկարգեցինք: Այս տարի 300 մլն.-ի բյուջե ենք հաստատել և նախագծերն արդեն պատվիրել ենք: Խոսքը Գրիգոր Լուսավորչի փողոցի, փակ շուկայի մոտի, Ազատության պողոտայի («Լամբադա» կամուրջ) և Թամանցիների փողոցի գետնանցումների մասին է»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:
Առողջապահության առաջնային օղակը ևս ուշադրության կենտրոնում է: Պոլիկլինիկաները բուժսարքավորումներով վերազինման ծրագրին զուգահեռ՝ բուժկենտրոններում հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի ծրագրում համայնքային 5 պոլիկլինիկա է ընդգրկված: Շուրջ 8000 քմ տարածք ունեցող թիվ 12 պոլիկլինիկան կվերանորոգվի փուլ առ փուլ: Այս տարի կլուծվի սանհանգույցների ու շենքի ողջ էներգամատակարարման խնդիրը, կփոխարինվեն կաբինետների դռները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
14:43 26-02-2014
2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ
856 դիտում
14:55 18-05-2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ
967 դիտում
15:50 17-09-2015
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Շվեդիայում այցելել է առողջապահական հաստատություններ
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին