211652_close_icon
views-count3145 դիտում article-date 18:16 24-02-2020

Հարգելի՛ վարորդներ, խոչընդոտներ մի ստեղծեք աղբատար մեքենաների աշխատանքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 24-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին։ Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին՝ աշխատալիս։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորեցին տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։ Այն մեքենաների վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր