211652_close_icon
views-count2608 դիտում article-date 19:02 24-02-2020

Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։ Նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր