211652_close_icon
views-count6019 դիտում article-date 13:20 24-02-2020

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. Օֆելյա Հարությունյան

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/121682/arcakhum---koronavirusi---varaki---depqer---chen---grancvel-pataskhanatu.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: Նա նշել է, որ հանրապետությունում նկատելի է գրիպի և սուր շնչառական վարակների աճ: «ԱՀ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի նախարարությունները համատեղ հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնում են մոնիթորինգ՝ պարզելու հիվանդության պատճառով բացակաների թիվը»,- ավելացրել է Օ. Հարությունյանը: Ոլորտի պատասխանատուն ասել է, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե քաղաքացիների մոտ կա բարձր ջերմություն, թուլություն, հազ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժիշկների հորդորներին:

Նմանատիպ նյութեր