211652_close_icon
views-count1240 դիտում article-date 13:33 24-02-2020

Ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Փետրվարի 22-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել 38 և 39-ամյա տղամարդկանց՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Պարզվել է, որ ժամը 18.00-ին նրանցից մեկը Գայի պողոտայի 14 հասցեի մոտ հատել է 1 ծառ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդն ավտոմեքենայից ներկայացրել է էլեկտրական սղոց և ծառի մանրացված կոճղեր: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր