211652_close_icon
views-count1315 դիտում article-date 12:41 24-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 21-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 140 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 45, մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, խարդախության` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի՝ 2-ական, սպանության, սպանության սպառնալիքի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, և անձի առևանգման 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր