211652_close_icon
views-count4379 դիտում article-date 10:56 24-02-2020

Վենետիկում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր դպրոցները

Covid-2019 հարուցիչի տարածման վտանգի պատճառով Վենետիկում բոլոր դպրոցները փակվել են։ Այդ մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով նահանգի ղեկավար Լուկու Ձայոյին։ Դպրոցները փակ կլինեն մինչև մարտի 1-ը։ Նահանգապետի խոսքով՝ նշված միջոցառումն իրականացվում է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի հետ ստորագրված հրամանագրի համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարցին երկրում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին։ Այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, անցել է 77150-ը, նրանցից 2592 մարդ մահացել է, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 24734-ը։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148141/]հայտնել [/url]է, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը, ինչպես նաև Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Այսօր առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Հանձնաժողովը գործում է այս տարվա հունվարի 31-ից։

Նմանատիպ նյութեր