211652_close_icon
views-count3734 դիտում article-date 09:39 24-02-2020

Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմտյան հատվածում 4.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02։43-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 7 կմ խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր