211652_close_icon
views-count19410 դիտում article-date 15:40 23-02-2020

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։ Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին։ 2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019թ. դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ընդունել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ այն բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ ՉԺՀ սահմաններից դուրս վարակվելու դեպքեր են գրանցվել 27 երկրում։ Փետրվարի 23-ի առավոտի դրությամբ՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 442-ի, առողջացել է 22 888 մարդ, հիվանդացածների քանակը հասել է 76 936-ի։

Նմանատիպ նյութեր