211652_close_icon
views-count2642 դիտում article-date 15:04 23-02-2020

Երևանում նշում են Բուն Բարեկենդանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ Երևանում շքերթ-տոնախմբությամբ նշվում է Բուն Բարեկենդանը։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148108/]Հիշեցնենք[/url], որ ժամը 13:30-ին Բուն Բարեկենդանի տոնախմբությունը շքերթով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։ Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան. թատերական ներկայացումներ ազգագրական երգուպար ծիսական ուտեստներ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք ազգային խաղերի մրցումներ մրցանակներ Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն։ Տեսանյութը [url=https://www.youtube.com/watch?v=obB86VNSg6Y&feature=emb_logo]News.am-[/url]ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր