211652_close_icon
views-count2997 դիտում article-date 09:45 23-02-2020

Դարպասապահ Սամվել Հունանյանը պայմանագիր է կնքել «Դիլիջանի» հետ

24-ամյա դարպասապահ Սամվել Հունանյանը պայմանագիր է կնքել «Դիլիջանի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: «Դիլիջանն» Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջնության երկրորդ հատվածում «Դիլիջանը» փետրվարի 28-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կհյուրընկալվի «Արագածին»: Սամվել Հունանանը «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է մինչև 2014/15 մրցաշրջանը: Հանդես է եկել նաև Վանաձորի «Լոռիում»: [b]Աղբյուր՝ ArmSport.am[/b]

Նմանատիպ նյութեր