211652_close_icon
views-count3675 դիտում article-date 09:38 23-02-2020

Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանի հետ ընդհարումների եւ իր բարձր աշխատավարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/970610/?fbclid=IwAR3_-N5_Kys4kUaY6GwU1TuDgosQxqjd53G2DnebFB1TT8RpyNH39IaKDIw]Armlur.am[/url]-ը գրում է. Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ Արմլուր լրատվականի Քայլ առ քայլ հաղորդման շրջանակներում հանդիպել ենք իր համար արդեն հարազատ դարձած աշխատավայրում: Յոթ տարի է Խաժակյանն աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, որին զուգահեռ իրականացնում է նաեւ Երեւանի ավագանու անդամի պարտականությունները: Խաժակյանը չցանկացավ մեր հարցազրույցը սկսել իր բնակարանից, քանի որ պարզվում է ավագանու անդամը եւ նրա կինը մտահոգություն ունեն այն առումով, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում ահագնացող խոսքի ատելությունը կարող է մեծ վնաս հասցնել իր ընտանիքին: Երեւանի ավագանու անդամը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր տիկնոջ հետ եկել են այն եզրակացության, որ անձնական տիրույթի այդ հատվածը պետք է գաղտնի պահել Խաժակյանի ընդդիմադիր հայացքների ու քննադատությունների հետեւանքով: Մենք Խաժակյանի հետ զրույցում բացահայտել ենք, թե երբ է վերջինս սկսել քաղաքական գործունեությամբ զբաղվել, արդյոք ինչ որ պաշտոնի ձգտում ունի, ինչպես է սկսում իր օրը ընտանիքի հետ ու ի վերջո ինչու իր եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համատեղ աշխատանքը չի ստացվում, ինչի համար մշտապես սուր քննադատությունների է արժանանում: Այս եւ այլ հարցերի շուրջ մենք զրուցել են Երեւանի ընդդիմադիր ավագանու ներկայացուցչի հետ: Մանրամասներն՝ [url=https://armlur.am/970610/?fbclid=IwAR3_-N5_Kys4kUaY6GwU1TuDgosQxqjd53G2DnebFB1TT8RpyNH39IaKDIw]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր