211652_close_icon
views-count2835 դիտում article-date 23:41 22-02-2020

Մարիա Կարապետյան. Մեծ հոգատարությամբ մեզ պատմեցին Միաբանության վիեննական ճյուղի պատմությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մխիթարյան միաբանության Վիեննայում գտնվող ճյուղում տառացիորեն հարյուր հազարավոր գանձերից (գրքեր, թերթեր, մետաղադրամներ, գորգեր, գեղանկարներ և այլն) բացի պահպանվում է նաև միաբանության վանականների կողմից պատրաստվող անուշաբույր լիկյորի՝ Մխիթարինի գաղտնի բաղադրատոմսը։ Իմ բոլոր փորձերը հերթով թվելու բոլոր իմացածս դեղաբույսերը (լիկյորը պատրաստվում է ավելի քան 40 տեսակի տարբեր դեղաբույսերից) աներեր թողեցին հայր Նարեկին և հայր Վահանին, ովքեր պահեցին քաղցրահամ լիկյորի գաղտնիքը, բայց փոխարենը մեծ հոգատարությամբ մեզ պատմեցին Միաբանության վիեննական ճյուղի պատմությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր