211652_close_icon
views-count12243 դիտում article-date 21:50 22-02-2020

ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»: Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռ. ՝ +989121051639 Էլ. փոստ` [email protected]

Նմանատիպ նյութեր