ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այցելել է Շուշիի քրեակատարողական հիմնարկ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝
- Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.
- Շուշիի քրեակատարողական հիմնարկ.
- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։
Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թե՜
Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը։