211652_close_icon
views-count3022 դիտում article-date 19:35 22-02-2020

Անդրանիկ Քոչարյան. Ահաբեկչության հետ առնչվող ցանկացած ֆեյք պետք է ԱԱԾ տեսադաշտից դուրս չմնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ որոշ քննչական գործառույթների փոխանցումը ՀՀ Ոստիկանությանը կասկածի տակ կդնի Քննչական կոմիտեի գոյությունը, հայտնում է [url=https://https://news.am/arm/news/561815.html]News.am[/url]-ը: «Չեմ կարծում, քանի որ մի փոքր սեգմենտի մասին է խոսքը գնում: Եթե նայենք այսօրվա գործառույթները, ապա հետաքննական մարմինը, ըստ էության իրականացնում է այդպիսի գործողություն, նյութերը պատրաստում է եւ տալիս է քննչական կոմիտեին: Էստեղ մի փոքր կարող է նրա գործողությունների շրջանակը ավելացվի կամ չավելացվի»,- ասաց նա: Քոչարյանը հավելեց, որ առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունենալու, այսինքն ոստիկանությունը դիտարկվելու է որպես Կառավարության մաս, ոչ թե վարչապետին ենթակա մաս. «Դա արդեն էապես փոխում է նրա տեղը կառավարման համակարգում»: Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ինքը կողմ է, որ Ոստիկանությունը վերածվի Ներքին գործերի նախարարության: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր