211652_close_icon
views-count11200 դիտում article-date 23:12 22-02-2020

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում մահացել է կորոնավիրուսից վարակված երկրորդ հիվանդը: Խոսքը գնում է Լոմբարդիայի բնակչուհու մասին: Համաձայն Իտալիայի առողջապահության նախարարության, մահացածը կարող էր ծանոթ լինել Կոդոնյո քաղաքի 38-ամյա տղամարդու հետ: Վերջինս նույնպես վարակվել է կորոնավիրուսով և ներկա պահին ծանր վիճակում գտնվումէ հիվանդանոցում: Նշենք, որ վերջին օրերին Իտալիայում միանգամից հիվանդության միանգամից մի քանի դեպք է հայտնաբերվել: Միայն ուրբաթ օրը հայտնի է դարձել 16 նոր հիվանդների մասին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29-ի: Վարակի բռնկման էպիկենտրոնը Կոդոնյո փոքրիկ քաղաքն է: Վարակի տարածումը կանխարգելելու համար Լոմբարդիայի շրջանում արգելել են զանգվածային միջոցառումները և ակտիվ առևտուրը: Թույլատրվում է գնել միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր