211652_close_icon
views-count13935 դիտում article-date 17:15 22-02-2020

Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220701358141979]էջում [/url]անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին ՀՀ անվտանգության նիստին եւ 4 հարց ուղղել նրան: «Փնտրվում է «բովանդակություն» Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝ 1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։ 2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։ 3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։ Հիմա հարցերս՝ 1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։ 2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։ 3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։ 4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։ Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է»,- գրել է նա

Նմանատիպ նյութեր