211652_close_icon
views-count2164 դիտում article-date 14:28 22-02-2020

Գրպանահատը բռնվել է՝ գողոնը հայտնաբերվել

Փետրվարի 21-ին, ժամը 17.05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 65-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երթուղային ավտոբուսների մի ուղևորուհու պայուսակից գողացված դրամապանակը: Պարզվել է տուժողի ինքնությունը և ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր