211652_close_icon
views-count898 դիտում article-date 16:02 22-02-2020

Բացահայտվել է ավտոմեքենայից կատարված գողության դեպքը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի ամսին գողացել է Ահարոնյան փողոցում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի 4 անիվների կափարիչներն ու խոզանակը։ Ժամը 16.00-ին տուժողից ընդունվել է հաղորդում: Տղամարդը խոստովանել է նաև, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարել է այլ գողություններ: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր