211652_close_icon
views-count3663 դիտում article-date 17:17 22-02-2020

Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը և արժույթը կայուն են. տնտեսագետ

Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է: «[url=https://armenpress.am/arm/news/1005889.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին: «Հայաստանում 2020 թվականի հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Կարծում եմ, որ պետք չէ չափազանցնել բացասական սպասելիքները: Դա կառավարելի է հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Համեմատած հետխորհրդային տարածքի, հատկապես ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը, ինչպես նաև արժույթը կայուն են: Միայն հարևան Ադրբեջանում երկու բանկ է փակվել հիպերինֆլյացիայի պատճառով»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ պետք է գնահատել մեր ունեցածը և նյութականացնել եղած կայունությունը:

Նմանատիպ նյութեր