211652_close_icon
views-count2246 դիտում article-date 14:54 22-02-2020

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում՝ 2 հա, Իջևան քաղաքում՝ 700 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր