1672 դիտում
13:23 22-02-2020
Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն. «Վերնատուն»
Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։
Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։
Հարկ է ընդգծել, որ իր լիազորությունների շրջանակներում այս քաղաքական արկածախնդրությունը կարող էր կանխել ՀՀ նախագահը, ով, սակայն, նախընտրեց այլ տարբերակ՝ դրանով կիսելով հետագա զարգացումների պատասխանատվությունը։
Մենք արձանագրում ենք, որ․
–հանրաքվեի օգնությամբ փորձ է արվում ոչնչացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը,
–Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ,
–ուղիղ ժողովրդավարության գաղափարի արժեզրկմամբ ու շահարկմամբ հաստատել մեկ անձի իշխանություն։
Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն։ Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, ինչպես նաև ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ստացած միջազգային համաձայնագրերը։
Ելնելով վերը նշվածից՝ ակումբը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց։ Պետք է մերժել ոչ լեգիտիմ հանրաքվեն և մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին։
[b]«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբ
[/b]
Նմանատիպ նյութեր
3335 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
1602 դիտում
14:23 17-06-2016
Ըստ տնտեսագետների` հոսանքի սակագնի 2,58 դրամով նվազեցումը ՀՀ քաղաքացուն ոչինչ չի տալու
1180 դիտում
10:01 01-02-2014
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017 թվականին՝ Աժ ընտրությունների հետ համատեղ. Հրապարակ
Այս բաժնից
337 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
292 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
283 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր