8007 դիտում
09:37 22-02-2020
Լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղել են Վրաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին: Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի): Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:
Նշենք, սակայն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չնայած ստորագրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, սակայն ուղերձ էր հղել իշխանություններին և դատական համակարգին այն մասով, որ օրենքում նախատեսված հասկացությունների գործնական կիրառումը պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «օրենքով գողերի» դեմ պայքարի վրացական փորձն ուսումնասիրել են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները: Արդյոք վրացական փորձն ուսումնասիրելը բավարար է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում՝ ցույց կտա ժամանակը, բայց իրավապահ մարմիններն առայժմ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում են միայն «բռնել-բաց թողնելով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
11:23 29-03-2021
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»