211652_close_icon
views-count7659 դիտում article-date 21:10 21-02-2020

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/20/1147858/]ողբերգության մասին[/url]։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտ­նում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր