211652_close_icon
views-count3485 դիտում article-date 23:30 21-02-2020

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար, այս մասին [url=http://analitikaua.net/2020/v-kropivniczkom-vydelili-zemlyu-dlya-stroitelstva-armyanskoj-czerkvi/]AnalitikaUA.net[/url]-ին հայտնել է Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը: Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում պատգամավորները հավանություն են տվել Ռաֆայել Սանասարյանի առաջարկին՝ Հայ առաքելական եկեղեցու Կրոպիվնիցկու կրոնական համայքին մշտական օգտագործման հանձնել Միխայլովսկ փողոցում գտնվող հողամասը: Տարածքային միության նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան՝ նաեւ հավելելով, որ նախատեսում են տարածքը կանաչապատել եւ այնտեղ շատրվաններ տեղադրել: Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:

Նմանատիպ նյութեր