211652_close_icon
views-count1458 դիտում article-date 16:17 21-02-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ: Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում կարևորվել է բոլոր կառույցների ամենօրյա և արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության և կառուցողական մոտեցումների վրա:

Նմանատիպ նյութեր