211652_close_icon
views-count1408 դիտում article-date 17:24 21-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Հանրապետության հրապարկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Մ 2 մայրուղու խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի փողոցում միկրոավտոբուսի սրահում ձեռքը բռնակին խփելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 09.25-ին, Երևանի Արաբկիրի 27 և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպի» 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 20.05-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 09.15-ին, Երևանի Ջիվանու և Սվաճյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21130» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21130-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Օձուն-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը և մոտ 100 մետր գլորվել ձորը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 68-ամյա վարորդը: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը շտապօգնություն բրիգադի կողմից ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միտցուբիշիի» 23-ամյա վարորդը և ուղևորը, «ՈւԱԶ-ի» 49-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր