211652_close_icon
views-count3100 դիտում article-date 15:02 21-02-2020

Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 21-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր