211652_close_icon
views-count3463 դիտում article-date 16:21 20-02-2020

Պեպ Գվարդիոլա. Բարտոմեուն լավ կանի ձայնը կտրի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Վերջինս իր ուրախությունն էր հայտնել ՈւԵՖԱ-ի որոշումից, որով «Մանչեսթեր Սիթին» երկու տարով որակազրկվել էր Չեմպիոնների լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: «Մեր որակազրկումը նրանց հրճվանք է պատճառում. շատ լավ: Կխնդրեմ, որ Բարտոմոուն երկու անգամ բողոքարկի այս որոշումը: Խորհուրդ կտամ նրան ձայնը կտրել: Այդպես բոլորիս համար լավ կլինի: Մենք բողոքարկել ենք ՈՒԵՖԱ-ի որոշումը և հույս ունենք, որ Չեմպիոնների լիգայում դեռ կխաղանք «Բարսելոնայի» դեմ»,- ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր