211652_close_icon
views-count3085 դիտում article-date 15:36 20-02-2020

Վախճանվել է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը

90 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության և վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը: Այդ մասին Tass-ին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը: «Երեկ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Բունիաթյանը՝ ԽՍՀՄ-ի գլխավոր անեսթեզիոլոգը, ՌԳԱ-ի ակադեմիկոսը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի անդամը, Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի անդամը, Գերմանիայի անեսթեզիոլոգների ազգային ընկերության թղթակից-անդամը, ԱՄՆ-ի կրիտիկական վիճակների բուժման ընկերության թղթակից-անդամը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են կենտրոնում, Բունիաթյանն առաջիններից մեկն էր, որն սկսեց ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել անեսթեզիոլոգիայում: Բացի այդ, Բունիաթյանը 15 գրքի, 7 գյուտի և 600-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են անեսթեզիոլոգիայի, կրիտիկական վիճակների, ինտենսիվ թերապիայի և արյան արհեստական շրջանառության ամենատարբեր խնդիրներին: Մամուլի կենտրոնը ճշտել է, որ ակադեմիկոսի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր