211652_close_icon
views-count6209 դիտում article-date 14:06 20-02-2020

«Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով եւ հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձեւավորվեց ժողովրդավարական եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը: Կարեւորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն եւ նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում»,-նշված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր