211652_close_icon
views-count2437 դիտում article-date 16:59 20-02-2020

1988-ի փետրվարի 20-ին հաջորդող օրերին հորս ձեռքը բռնած գնում էի ցույցերին մասնակցելու. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: «1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով», որը պատմական որոշում էր ամբողջ հայ ժողովրդի համար: Հաջորդող օրերին ես հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ (որտեղ Օպերայի շենքի կրկնօրինակը կա)` ցույցերին մասնակցելու: Դրանից հետո կյանքը խաթարվեց: Կրակոցներ, ռմբակոծություն, զոհեր: Այդ որոշումը ծանր հետեւանքներ ունեցավ, սակայն հայ ժողովուրդը համատեղ ուժերով ու պատվով կատարեց այդ որոշումից բխող բոլոր պարտավորությունները եւ հաղթանակած դուրս եկավ ստեղծված իրավիճակից: Փառք բոլոր նրանց, ովքեր խիզախություն են ունեցել այդ որոշմանը տեր կանգնելու ու մինչեւ վերջ պայքարելու: Հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց»:

Նմանատիպ նյութեր