211652_close_icon
views-count3263 դիտում article-date 13:52 20-02-2020

Telcell Wallet-ն առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում

Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում: Սա «Թել-Սել» ընկերության միակ ձեռքբերումը չէ: AppStore- ում և PlayStore-ում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը Instagram-ը, Tiktok-ը և WhatsApp-ը, Viber-ը, Tiktok-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանասական հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները: Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով, Telcell Wallet-ի օգտատերերի թիվը 2019թ. սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է: Ըստ Ազատյանի, այդ ձեռքբերումներին ընկերությունը հասել է լայնածավալ մարքեթինգային քաղաքականության և համակարգված աշխատանքի իրականացման արդյունքում: «Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, և ինչու չէ՝ նաև ոգևորում: Սա նաև փաստում է, որ էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է: Այս տարի նույնպես «Թել-Սել»-ը կշարունակի կատարելագործել իր ծառայությունները. կլինեն նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Ա.Ազատյանը: Տեղեկացնենք, որ Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաև՝ վարկեր: Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առևտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը և կից բանկային քարտը: [b]«Թել-Սել» ընկերության լրատվության պատասխանատու՝ Սուսաննա Տոնոյան, բջջ.՝ 091 49 82 48[/b]

Նմանատիպ նյութեր