211652_close_icon
views-count2758 դիտում article-date 13:39 20-02-2020

Մարդիկ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ, հիմա ասում են՝ պարտավոր եք օրինականացնել․ Փաշինյան

Գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան, և դրանով ամեն ինչ ավարտվում է: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ և այլն»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին բարձրաստիճան իշխանավորների կողմից ապօրինի դղյակներ կառուցելու թեմային. «Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատները ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և օրինակ այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է: Ամենահայտնի մարդիկ օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներևակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,-ասաց վարչապետը: Նա հանձնարարաեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ և լուծումներ գտնել։

Նմանատիպ նյութեր