211652_close_icon
views-count4481 դիտում article-date 09:49 20-02-2020

«ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Շվեյցարիայում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը վերջերս ելույթ է ունեցել Շվեյցարիայում՝ ՄԱԿ-ի ՀԿ-ներին նվիրված մի խորհրդաժողովում։ Ուշագրավ է, որ նրան այդ կարևոր միջոցառմանը հրավիրել է վերջերս ԱԳ նախարարի կողմից Շվեյցարիայում դիվանագիտական ծառայության կանչված Սերժ Սարգսյանի խորհրդական/ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը, ով ՄԱԿ-ում համոզել է, որ Հայաստանից այլևս ՀԿ-ներ պետք է ճանաչվեն ոչ թե նրանք, որոնք դրսից են ֆինանսավորվում, այլ որոնք ֆինանսավորվում են երկրի ներսում։ Սիրանուշ Սահակյանը, հիշեցնենք, հեղափոխությունից հետո Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ միասին հիմնեց «Իրավական ուղի» ՀԿ-ն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր