211652_close_icon
views-count3737 դիտում article-date 21:22 19-02-2020

19-ամյա Հոլանդը շարունակում է նվաճել Եվրոպան և ռեկորդներ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է ձևակերպել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ տնային խաղում, որի շնորհիվ գերմանական ակումբը 2:1 հաշվով հաղթանակ տարավ: Նորվեգացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության ընթացքում գոլ է խփում երկու տարբեր թիմերի կազմերում: Ավելի վաղ նա 8 գոլ էր խփել «ՌԲ Լեյպցիգի» կազմում խմբային փուլում: Հունվարին «Բորուսիա» տեղափոխվելուց հետո նա արդեն աչքի է ընկել Բունդեսլիգայում, Գերմանիայի Գավաթում: Ընդհանուր առմամբ նրա ակտիվում 11 գոլ կա անցկացրած 7 խաղում, ընդ որում այդ 7 խաղերից 6-ում նա գոլ է խփել: Բացի այդ Հոլանդը մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի, ինչի համար նրանից պահանջվեց 7 հանդիպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր