211652_close_icon
views-count1878 դիտում article-date 20:44 19-02-2020

Մյունխենյան բանավեճին պետք էր պատրաստվել բարձր մակարդակով, այնինչ տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]Tert.am[/url]-ը գրում է. Նման ֆորմատով առաջին հանդիպմանը պետք էր պատրաստվել բարձր պիլոտաժի մակարդակով, այնինչ իրականում տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը և բանավեճին: «Ալիևը եկել էր հնչեցնելու թեզեր, որոնք աղերս ունեն ոչ թե բանակցային գործընթացի, այլ այն տեքստի հետ, որը նա մատուցում է իր ներքին լսարանին: Նույն մոտեցումը նա ստիպեց, որ նաև Փաշինյանը կիրառի, այնինչ տվյալ հարթակը շատ ավելի բարենպաստ էր ընկալելի և հասկանալի լինելու համար միջազգայինն ուժային կենտրոններին, ովքեր միջնորդական գործունեություն են իրականացնում: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական նյուանսները հանելուկ են, և Փաշինյանը կամ Ալիևը դա պետք է բացահայտեին»,- ասաց նա: Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիմնական վրիպումն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա միջազգային հանրությունից ակնկալում է խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/19/suqiasyan/3214953?fbclid=IwAR2USMmMPCJ5MYkU1-61ejZYkFmibfXZtiTXBOo1TQvx-RGnQ9MAX53TD8c]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր