211652_close_icon
views-count1516 դիտում article-date 20:40 19-02-2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես միանում է Գիրք նվիրելու ֆլեշմոբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել: Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի և այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն: Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր