211652_close_icon
views-count5353 դիտում article-date 19:50 19-02-2020

Ֆրանսիայում ֆուտբոլիստը մրցակցի առնանդամը կծելու համար որակազրկվել է 5 տարով

Ֆրանսիայի սիրողական առաջնությունում հանդես եկող «Սոտրիխ» ակումբի ֆուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցակցի կծելու համար: «Թերվիլի» հետ խաղի ավարտից հետո թիմերի խաղացողները ստադիոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում զանգվածային ծեծկռտուք են սկսել: Ծեծկռտուքի ընթացքում «Սոտրիխի» խաղացողը կծել է «Թերվիլի» ֆուտբոլիստի առնանդամը: Տուժածին տեղափոխելեն հիվանդանոց, որտեղ վնասված հատվածին 10 կար են դրել: Բացի այդ, նրան որակազրկել են 6 ամսով: Խաղն ավարտվել էր 1:1: «Թերվիլը» կարող էր մրցաշրջանում առաջին միավորը վաստակել, սակայն անվտանգության միջոցները պատշաճ չիրականացնելու համար ակումբը զրկվել է 2 միավորից և տուգանվել 200 եվրոյով:

Նմանատիպ նյութեր