211652_close_icon
views-count2923 դիտում article-date 20:30 19-02-2020

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր