211652_close_icon
views-count16343 դիտում article-date 18:38 19-02-2020

«Մասիս» բժշկական կենտրոնում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել

Փետրվարի 10-ին «Մասիս» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով եւ 60 սմ հասակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։ «Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։ «Մասիսի» բժշկական կենտրոնի եւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։ Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձինս` վիրահատող բժիշկներ Կրիստինա Սարգսյանի եւ Ալեվտինա Սարգսյանի շնորհակալություն նեոնատոլոգիան ծառայության բժիշկներ՝ Ռ.Հարությունյանին, Ս .Էմինյանին, Ս. Հարությունյանին առողջ նորածիններ եվ երջանիկ մայրեր տուն ուղեկցելու համար։ Շնորհակալություն նաև ամբողջ քույրական եվ սանիտարական անձնակազմին հոգատար վերաբերմունք եվ բարձր մակարդակ ցուցաբերելու համար»,- նշված է ԲԿ հաղորդագրւթյան մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր