16670 դիտում
18:38 19-02-2020
«Մասիս» բժշկական կենտրոնում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել
Փետրվարի 10-ին «Մասիս» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով եւ 60 սմ հասակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։
«Մասիսի» բժշկական կենտրոնի եւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։
Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձինս` վիրահատող բժիշկներ Կրիստինա Սարգսյանի եւ Ալեվտինա Սարգսյանի շնորհակալություն նեոնատոլոգիան ծառայության բժիշկներ՝ Ռ.Հարությունյանին, Ս .Էմինյանին, Ս. Հարությունյանին առողջ նորածիններ եվ երջանիկ մայրեր տուն ուղեկցելու համար։
Շնորհակալություն նաև ամբողջ քույրական եվ սանիտարական անձնակազմին հոգատար վերաբերմունք եվ բարձր մակարդակ ցուցաբերելու համար»,- նշված է ԲԿ հաղորդագրւթյան մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10530 դիտում
19:52 01-06-2020
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 5 կգ 600 գ քաշով տղա է ծնվել՝ ընտանիքի 6-րդ երեխան
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը