211652_close_icon
views-count3505 դիտում article-date 16:34 19-02-2020

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխված կալանավորի պայուսակից հայտնաբերել են թմրամիջոցով փաթեթ

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորված անձ Ռ. Ա.-ին: Խուզարկությամբ վերջինիս պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել մոտ 0.4 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր