211652_close_icon
views-count2093 դիտում article-date 14:35 19-02-2020

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր նստաշրջանի մեկնարկին, եւ մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը: ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ եւ, ըստ անհրաժեշտության, նաեւ մայիս ամիսներին ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին: Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը եւ դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր