211652_close_icon
views-count3743 դիտում article-date 12:52 19-02-2020

Նոր ավիաընկերության մուտք ավիացիոն ոլորտ

Հարգելի Գործընկերներ, Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու ս.թ. փետրվարի 24-ին ժամը 19:00 ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կողմից կազմակերպվող զբոսաշրջային նոր ուղղության՝ Թունիսի շնորհանդեսին, որը տեղի կունենա ՌԱՄԱԴԱ հյուրանոցի Փոմգրանաթ սրահում: Միջոցառմանը ներկա կլինեն Թունիսի Հանրապետության Տուրիզմի նախարարության ենթակայության ներքո գործող Մոսկայի Ազգային գրասենյակի ղեկավարը և դիվանագիտական կցորդը, ինչպես նաև ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ թունիսյան գործընկերները: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տուրիզմի կոմիտեի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների պետական պաշտոնյաներ: Թունիսից ժամանած հյուրերը ներկայացնելու են ուղղության առանձնահատկությունը և առավելությունները, որոնք գրավիչ կլինեն հայ զբոսաշրջիկների համար: Միջոցառման ծրագիրն է՝ · Հյուրերի ընդունում և նստեցում · Բացման խոսք · Թունիսի՝ որպես նոր ուղղության ներկայացում · Թունիսի մասին պատմող տեսահոլովակ · Հյուրանոցների կատեգորիաները · Հարց ու պատասխան · Հյուրասիրություն Խնդրում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը՝ միջոցառումը լուսաբանելու նպատակով: Բացի այդ, տեղեկացնենք, որ պլանավորվում է ՄԵԴԻԱ արշավ դեպի Թունիս: Այս կապակցությամբ ներկայացվելու են պայմանները և ընդունվելու մասնակցության հայտերը: Հարգանքով՝ [b]Հռիփսիմե Ստամբուլյան ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ Տնօրեն[/b] Հ.Գ. Խնդրում ենք հաստատել մասնակցությունը գրելով էլ.նամակ [email protected] հասցեին:

Նմանատիպ նյութեր