211652_close_icon
views-count2884 դիտում article-date 11:40 19-02-2020

«Ինչպե՞ս կրթության իրավունքից օգտվեն չճանաչված պետություններում ապրող երեխաները». Միքայել Մելքումյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում փետրվարի 17-18-ին տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ Ստորեւ բերվող ելույթը Կրթությունը՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության. ակտիվ քաղաքացիության կապերի ստեղծումը. Խորագրով քննարկման ժամանակ է։ Քննարկման թեմաները՝ - Համապարփակ անդրադարձ կրթությանը՝ իբրեւ առաջնահերթ ազատ մտածելակերպ ունեցող անհատներին զարգացնող միջոց, ովքեր իրենց ապահովելուց բացի կարող են աջակցել նաեւ իրենց համայնքներին՝ որպես պատասխանատու եւ ներգրավված քաղաքացիներ: - Տնտեսական հրամայականների պահանջները բավարարելուց բացի կրթությունը պետք է նպատակ ունենա աջակցել նաեւ արդար, խաղաղ եւ կայուն հասարակություններին, մշակութային բազմազանությանը, մարդկային արժանապատվությանը, գենդերային հավասարությանը եւ համերաշխությանը՝ իբրեւ ժողովրդավարական կյանքի էական հատկանիշներ: Այնինչ շատ կրթական համակարգեր շարունակում են բավարարելն միայն տնտեսության կամ շուկայի կարիքները՝ երկրորդական պլան մղելով համընդհանուր բարօրությունն ու սոցիալական դաշինքը, որը պետք է միավորի քաղաքացիներին: Այս առումով հատուկ դեր պետք է ունենան քաղաքացիական կրթությունը, ինչպես նաեւ քաղաքական պրակտիկան՝ ընտրված ներկայացուցիչների եւ կառավարման բոլոր ինստիտուտների հետ ակտիվ ներգրավվածության միջոցով: Ստորեւ ներկայացնում ենք Միքայել Մելքումյանի ելույթը. «Հարգելի' գործընկերներ, Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարեւոր է, եւ մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի եւ աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաեւ համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատեւման աշխատավարձ եւ համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է: Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես եւ մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաեւ ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարեւոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող եւ սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30 տարի է դե ֆակտո անկախ է եւ ձեւավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը: Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական եւ մյուս իրավունքների իրացման հարցը: Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»:

Նմանատիպ նյութեր