211652_close_icon
views-count1534 դիտում article-date 20:17 18-02-2020

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է

Դատախազությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու՝ դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Ա. Բաբլոյանին և Ա. Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր